ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 
  • Լիցկայի երբեմնի «հզորությունից»  տարտամ հուշ է մնացել միայն

    Լիցկայի երբեմնի «հզորությունից» տարտամ հուշ է մնացել միայն

    30.07.2013| 00:00
    Վերջին շրջանում Հայաստանում սկսել է ձևավորվել քաղաքացիական հասարակության սաղմը, որ կենդանության նշաններ ցույց տվեց լիցկազգիների դեմ սկսված պայքարով և բուռն զարգացում ապրեց տրանսպորտի գնի բարձրացումը վիժեցրած երիտասարդների ընդվզումով։
  • Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

    Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

    29.07.2013| 23:53
    Հայաստանյան քաղաքական գործընթացը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի. քաղաքական գործիչներն ու վերլուծական հանրության ներկայացուցիչները սովոր են ընթացող քաղաքական գործընթացները դիտարկելու միայն ներպետական համատեքստում: Մինչդեռ ժամանակն է դիտարկելու նաև տարածաշրջանային քաղաքականությունը ներքին և արտաքին ազդակների, գործոնների ազդեցության, ինչպես նաև համեմատական վերլուծության մեթոդաբանության և գլոբալ զարգացումների համատեքստում: Քաղաքական կյանքը միայն Հայաստանում չի եռում, և հասարակության ներսում ընթացող գործընթացները հաճախ նույնական են հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաճախ էլ` կտրուկ տարբերվում են:
  • Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են

    Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են

    29.07.2013| 21:19
    Այսօր ցերեկային ժամին, քաղաքապետարանի մոտ ջրերն այնպիսի պար էին բռնել, որ կանգնել ուղղակի անհնար էր: Ջրերը ցայտում էին օդի մեջ, ապա թափվում ցած և գլգլալով լցվում այնտեղ հավաքված մարդկանց կոշիկների մեջ: Վերջիններս, ի տարբերություն ինձ, չէին նեղվում, երևում էր` սովորել են այդ վիճակին: Իմ փնթփնթոցի վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Նրանցից մեկը էլ թե`«ի՞նչ վատ ա, հովանում ենք…»:
  • Պահանջում են բացահայտել գյուղապետի սպանությունը

    Պահանջում են բացահայտել գյուղապետի սպանությունը

    29.07.2013| 19:22
    Կոտայքի մարզի Պռոշյան գյուղն այս տարվա ապրիլի 2-ին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո պարբերաբար իր վրա է սևեռում հանրության ուշադրությունը: Այստեղ հասունանում է քաղաքացիական ընդվզման մի նոր օջախ: Եվ թեև դաշնակցական ազատամարտիկ գյուղապետի սպանությունից հետո Պռոշյանում հաղթեց ու գյուղապետ դարձավ ՀՀԿ-ական թեկնածուն, կրքերն այստեղ չեն հանդարտվում, և սպանված գյուղապետի մերձավորներն ու ընկերները յուրօրինակ հետևողականություն են ցուցաբերում՝ պահանջելով բացահայտել սպանությունը:
  • Ո՞վ է փորձում ստվեր ձգել ակտիվիստների պայքարի վրա

    Ո՞վ է փորձում ստվեր ձգել ակտիվիստների պայքարի վրա

    27.07.2013| 16:38
    Այս գիշեր «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի` նստացույց հայտարարած երիտասարդները մնացել էին քաղաքապատարանի մոտ, գիշերն անցկացրել դրսում: Ինչպես irates.am-ին պատմեցին վերջիններս` հարակից այգուց իրենց են մոտեցել տրանսվեստիտները և փորձել զրույցի բռնվել հետները:
  • Չենք «վճարում»  բոլորս. ինչի՞ դիմաց

    Չենք «վճարում» բոլորս. ինչի՞ դիմաց

    26.07.2013| 00:57
    Ձանձրանալ չի ստացվում: Մի գործընթացը լվացվում է մյուսով, մի նախադեպը` երկրորդով: Ո՛չ, խոսքն ամենևին Օսկանյանի կարճված քաղաքական «կյանքի» (օհո, խառնել ենք)` գործի մասին չէ: Ի սկզբանե հասկանալի էր. սա Օսկանյանի խաղը չէ, ու այն հեշտորեն տանուլ է տրվելու: Ընդ որում, մենք այն կարծիքին էինք, որ խաղի մոդերատորը ոչ այնքան Քոչարյանը, որքան Սերժ Սարգսյանն է` նրբորեն պայմանավորված Գագիկ Նիկոլայիչ-«նախագահ ջանի» հետ, որպես նախագահական ընտրությունների «ոսկյա ալիբի»: Մնացածն արդեն անհետաքրքիր է:
  • Ամեն Բեգլարյան չէ, որ Բեգլարյան է

    Ամեն Բեգլարյան չէ, որ Բեգլարյան է

    26.07.2013| 00:51
    «Եթե մարդը կրում է Բեգլարյան ազգանունը, դա չի նշանակում, որ նա իմ բարեկամն է»,- կառավարության նիստից հետո ասաց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը իրեն պաշարած լրագրողներին։ Այլ կերպ ասած, հերքեց այն խոսակցությունները, թե Համլետ Բեգլարյանը իր եղբայրն է, որին էլ պատկանում են մի քանի երթուղային գծեր։
  • Կգա ու կասի իր տղամարդկային խոսքը

    Կգա ու կասի իր տղամարդկային խոսքը

    26.07.2013| 00:49
    Հայտնի դեպքերի պատճառով թափուր մնացած Սյունիքի 38-րդ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուների հարցում դեռ խոր անորոշություն է: Սպասում են Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից, որոշում կայացնի: Այս պահին տրվում է ՀՀԿ-ից Սերժ Մկրտչյանի անունը։ Վերջինիս պատգամավոր է ցանկանում տեսնել ՀՀԿ անդրանիկմարգարյանական, ասել է` «պահպանողական» թևը: Սակայն առավել մեծ ակտիվություն է դրսևորում ծննդով մեղրեցի, մեր գործընկեր Մենուա Հարությունյանը, որին, ըստ իրազեկ աղբյուրների, ՀՀԿ որոշ լուրջ շրջանակներ դեմ չեն, որ առաջադրվի:
  • Հետնամուտքը միշտ բաց է նախարարների համար

    Հետնամուտքը միշտ բաց է նախարարների համար

    25.07.2013| 18:27
    Կառավարության շենքի երեք հետնամուտքերը նախարարների, կոմիտեների, դատախազության և ոստիկանության ղեկավարների համար դարձել են շքամուտք։ Ո՛չ, այդպիսով նրանք իրենց անձերը չեն խոնարհում, այլ փախչում են` խույս տալով ոչ միայն լրագրողներից, այլև կառավարության շենքը պաշարած բողոքողներից։
  • Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

    25.07.2013| 16:26
    «Տրանսպորտի գնի բարձրացման շուրջ քաղաքացիական ընդվզումը մեծ է։ Նկատվում է, որ սա քաղաքացիական իրավասության շրջանակներում քննարկվող խնդիր է, որից չի կարող անմասն մնալ կառավարությունը»,- կառավարության հուլիսի 25-ի նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետը։